• Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

     

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին «Իզվեստիային» տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի որոշվել:

     

    «Ժամկետները կհամաձայնեցվեն»,–ասել է Դմիտրի Պեսկովը` պատասխանելով «Իզվեստիայի»  հարցին:

     

    Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի միջեւ բանակցություններ: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ղեկավարին հրավիրել է Երեւան եւ ակնկալում է, որ մոտ ապագայում նա պաշտոնական այցով Հայաստան կժամանի:

     

    Երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը կդառնա հինգերորդը 2018-ի մայիսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց:

     

    Սեպտեմբերի վերջին, ինչպես «Իզվեստիային» հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելել Ադրբեջան:

     

    Նյութի աղբյուր news.am

     


    (0 votes)

    News Image-Text
    Rate this item Report a video
    Read 259 times
  • Ushacac Ser

     Kisabac Lusamutner

     Depi Yerazanq

    Latest from

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Arm Translit  Contact