• Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

     

    Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբրի 9-ին Իջեւանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

     

    «Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խոսել են Քոչարյանի մասին։ Փաշինյանը չմանրամասնեց, թե մասնավորապես ի՞նչ են քննարկել։

     

    Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նրա խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանը փոխեց՝ հիմք ընդունելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:



    Նյութի աղբյուր news.am

     


    (2 votes)

    News Image-Text
    Rate this item Report a video
    Read 353 times
  • Ushacac Ser

     Kisabac Lusamutner

     Depi Yerazanq

  •  

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Arm Translit  Contact