• Ժան Կլոդ Վան Դամը գալիս է Հայաստան

     

    Հայտնի հոլիվուդյան աստղը Հայաստանում կմասնակցի Comedy Club–ի նկարահանումներին։

     

    ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան` մասնակցելու Հայաստանում նկարահանվող Comedy Club փառատոնի նկարահանումներին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։

     

    «Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին»,- Հայաստանի մասին ասել է Վան Դամը:


    Comedy Club-ի նկարահանումները Երևանում կիրականացվեն սեպտեմբերի 15-ին և 16-ին` «Տաշիր» ընկերության հովանավորությամբ։

     

    Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։

     

    Նյութի աղբյու armeniasputnik.am

     


    (5 votes)

    News Image-Text
    Rate this item Report a video
    Read 508 times
  • Ushacac Ser

     Kisabac Lusamutner

     Depi Yerazanq

  •  

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Arm Translit  Contact