• (4 votes)

     

    PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կոչ է արել աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին համախմբել Հայաստանում: Սփյուռքի հայ գեներալներն արձագանքել են գեներալ-մայորին:

     

    Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասել է, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի:

     

    Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, 1998-2000-ին աշխատել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, և ինչպես ասել է, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր:

     

    Ըստ Աբրահամյանի, սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ, գրում է «Արևելքը»:

     

    Աբրահամյանը նշել է, որ միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար:

     

    Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 զոհի, 33 վիրավորի ինքնության մասին տվյալներ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

     

    Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

     

    ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

     

  • Կոմանդոսը կոչ է արել ՀՀ-ում համախմբել սփյուռքի ռազմական գործիչներին. Լիբանանի բանակի գեներալը պատրաստ է աջակցել

  • ***

  • Rate this item
    Read 817 times
    COMMENTS
  •  

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    3 row 1 line

    4 row 2 line

    Feed