• Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

     

    PanARMENIAN.Net - Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 8-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

     

    Կողմերը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում, հայտնում է Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

     

    Հանդիպման լուսանկարը տեղադրվել է Ֆրանսիայի նախագահի Instagram-ի էջում:

     

    Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

     

    Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

     


    (9 votes)

  • Rate this item
    Read 974 times
    COMMENTS
  • LATEST WORLD NEWS

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Contact