Այսօր երեկոյան Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ժամանել է Երեւան: Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանն ու ընդգծում, որ երկու Վեհափառ Հայրապետները առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության Նախագահների հետ եւ իրենց զորակցությունն են հայտնելու հայոց բանակին` ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ