• Ինչպես տարբերակել այն աղջիկներին, որոնց վրա պետք չէ ժամանակ վատնել

    Տղամարդի՛կ, ուշադիր եղեք: Երբ սերը փակում է աչքերը, չես նկատում, որ ընկերուհուդ «գլխում խավարասերներ են»:

    Ինչպե՞ս տարբերակել իգական սեռի այն ներկայացուցիչներին, որոնց վրա պետք չէ ժամանակ վատնել:

    Սովորաբար այդպիսի կանանց կարելի է բացահայտել շփման առաջին շաբաթվա ընթացքում, եթե, իհարկե, ուշադիր հետեւեք, թե ինչ է նա անում եւ ինչ է խոսում:

    Աղջիկը, ով փորձում է տղամարդուց որքան հնարավոր է շատ գումար վերցնել, մշտապես խոսելու է այն մասին, որ նրան չի գոհացնում իր նյութական վիճակը. փոքր աշխատավարձ, մեծ վարկ, նոր կոշիկներ են անհրաժեշտ, իսկ փող չկա եւ այլն: Ի դեպ, նա այդ ասում է յուրաքանչյուր հանդիպման ընթացքում:

    Նա մշտապես նոր լուսանկարներ է տեղադրում սոցիալական կայքերում եւ երգում կարաոկեներում:

    Խոսում եւ հպարտանում է նրանով, որ շարունակում է շփվել իր բոլոր նախկինների հետ: Կարող է ժամերով համբուրվել, տղամարդուն թույլատրել ձեռք տալ՝ որտեղ պատահի, բայց դրա հետ մեկտեղ մի քանի ամիս շարունակ սեռական հարաբերությունների առաջարկին պատասխանել, որ դրա համար դեռեւս վաղ է:

    Շատ հարցեր է տալիս նախկին ընկերուհիների վերաբերյալ, հետաքրքրվում այն ամենով, ինչը թեկուզ փոքր-ինչ կապված է նրանց հետ:

    Երկրորդ հանդիպման ժամանակ իբրեւ թե կատակով ասում է, որ ձեզանից գեղեցիկ երեխաներ կծնվեն: Ցանկացած նկատողության, որը նրան դուր չի գալիս, կարող է այսպես պատասպանել. «Այդ դեպքում գուցե լավ կլինի բաժանվե՞նք»:

    Հանդիպման է գալիս ընկերուհու հետ եւ չի զգուշացնում այդ մասին, իսկ հանդիպման ընթացքում մեծ մասամբ նրա հետ է շփվում: Երեկույթի ընթացքում ավելի շուտ է հարբում, քան մյուս հյուրերը հասցնում են հանել կոշիկները:

    Երբեք ձեռքից բաց չի թողնում հեռախոսն ու անընդհատ ստուգում է, նույնիսկ երբ սուպերմարկետում եք:


    (0 votes)

    Rate this item
    Read 1953 times
  •  

    LATEST WORLD NEWS

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Contact