• Հայտնաբերվել է գրեթե 1տոննա հերոինի մուտք Հայաստան

    Մեղրիի մաքսատանը, հունվարի 17-ին, Իրանից Հայաստանի տարածքով  տարանցիկ դեպի Վրաստան  ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց:

    ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման քանակի թմրամիջոց  տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

    ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի  վարորդ 61-ամյա Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են  օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


    (0 votes)

    Rate this item
    Read 1660 times
  •  

    LATEST WORLD NEWS

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Contact