• Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

     

     

    Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վայր է դրել լիազորությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Ներկայացնելով իր հրաժարականի պատճառները՝ Կվիրիկաշվիլին ասել է, որ ինքը տարաձայնություններ ունի իշխող կուսակցության հետ, և նրանք համաձայն չեն իր կառավարության տնտեսական քաղաքականության հետ:

     

    Կվիրիկաշվիլին ասել է, որ վերջին մի քանի ամիսներին ինքը մի քանի անգամ իր հրաժարականի հարցը քննարկել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ, որի հետ էլ հենց առաջացել են հիմնական տարաձայնությունները:

     

    «Այսօր կուսակցության ղեկավարը պետք է հնարավորություն ունենա համալրել կառավարությունը այնպիսի կադրերով, որոնք ցանկանում է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Ըստ Վրաստանի օրենքի՝ հեռացող վարչապետի լիազորություններն ավտոմատ կերպով իր հետ բերում է կառավարության հրաժարական:

     

    Այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը պետք է մեկ շաբաթում նախագահին ներկայացնի վարչապետի իր թեկնածուին: Այնուհետև նախագահը մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է ներկայացնի խորհրդարանի քննարկմանը:

     

    Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. դեկտեմբերից: Հիշեցնենք, Վրաստանում մայիսին տեղի ունեցան մի քանի զանգվածային ակցիաներ: Ցույցերի պատճառով իր պաշտոնը լքել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: 


    Նյութի աղբյուր aravot.am

     


    (0 votes)

    Rate this item
    Read 291 times
  • Ushacac Ser

     Kisabac Lusamutner

     Depi Yerazanq

  •  

    Latest from

     Home  TV Series  TV Shows  News Videos  Video Blog  Music Videos  Audio Video  Online Movies  Multfilmer  Live Radio  TV Online  Havatk Music  Anekdotner  Arm Translit  Contact